Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
08.06.2012 | 00:01

Լաց մի՛ եղեք արցունքներով, և թող լաց չլինեն նրա վրա, քանի որ նա չի մերժի նախատինքները։ Նա ասաց, թե Իսրայելի տունը բարկացրեց Տիրոջ հոգին. եթե սա լինի նրա ընթացքը, լավ չեն լինի Տիրոջ խոսքերը նրա հետ. իմ ժողովուրդն ուղիղ չի գնում ինձ հետ։ Թշնամությամբ հակառակ կանգնեց իր խաղաղությանը։ Նրան մորթազերծ կանեն բառնալու հույսը և վերացնելու պատերազմի կսկիծը։ Այդ պատճառով իմ ժողովրդի առաջնորդները դուրս կընկնեն իրենց ճոխ տներից. նրանք իրենց չար ընթացքի համար մերժվեցին։ Մոտենանք հավիտենական լեռներին։
Միքիայի մարգարեություն 2. 6-9

Դիտվել է՝ 2787

Մեկնաբանություններ